fbpx
Աշխարհ

Լիբիայում միջամտությունը կվատթարացնի իրավիճակը․ Թրամփը՝ Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին նշվում է Սպիտակ տան փոխխասնակ Զադ Դիրի՝ կիրակի երեկոյան տարածած հաղորդագրության մեջ:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շեշտել է, որ շարունակվող արտաքին միջամտությունը Լիբիայում միայն կխորացնի իրավիճակը»,-նշված է հայտարարության մեջ:

Արդեն մի քանի տարի է, ինչ Լիբիայում միաժամանակ երկու գործադիր մարմին կա՝ միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնագրի կառավարությունը (ԱՀՊ)՝ վարչապետ Ֆայիզ Սարաջի ղեկավարությամբ, և Աբդուլլահ Աբդուրահմաթ Աթ-Թանիի ժամանակավոր կաբինետը, որը գործում է երկրի արևելքում՝ խորհրդարանի հետ միասին, որին աջակցում է Լիբիայի ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի ղեկավարությամբ:

Հաֆթարը 2019 թվականի դեկտեմբերի 12-ին հայտարարել է Տրիպոլիի վրա վճռական հարձակման սկիզբը: Իր հերթին ԱՀՊ-ն իր պաշտպանության համար մոբիլիզացրել է իր վերահսկողության տակ գտնվող բոլոր զինված խմբերը՝ պաշտոնապես օգնություն խնդրելով Թուրքիայից՝ նոյեմբերի վերջին ստորագրված ռազմական համագործակցության հուշագրի հիման վրա: Բանակային հրամանատարությունը բազմիցս մեղադրել էր Անկարային զենքի մատակարարման և Տրիպոլիի իշխանություններին այլ նյութական-տեխնիկական օգնություն ցուցաբերելու համար՝ շրջանցելով միջազգային էմբարգոն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ