Լիբիայում իրավիճակը ծայրաստիճան սրվել է, երբ ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հրամայել է գրոհել մայրաքաղաք Տրիպոլին։
Այս պահին երկրում զոհերի թիվը հասել է 376-ի, իսկ վիրավորների քանակը գերազանցում է 820-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վիրաբույժների խմբեր է ուղարկել մայրաքաղաք Տրիպոլի` վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար:
