fbpx
ՏՏ

Libra-ն վիրուսային չի դառնա․ այն չի տարածվի սոցցանցերի պես

Libra կրիպտոարժույթի գործարկման համար տասնամյակներ կպահանջվեն։ Այն վիրուսային չի դառնա ու չի տարածվի, ինչպես սոցցանցերը։ Այս մասին հայտարարել է թվային Calibra դրամապանակների հարցով Facebook-ի փոխնախագահ Քևին Վեյլը։

Facebook-ը ճնշման է ենթարկվում այն ժամանակից, ինչ հայտարարել է, որ մտադիր է թվային արժույթ ստեղծել։ Կրիպտոարժույթի ասոցիցացիան արդեն կորցրել է մի շարք գլխավոր հովանավորների՝ Mastercard-ին, Visa-ին։

Այնուամենայնիվ, փոխնախագահը լավատեսորեն է նայում Libra-ին միանալու մյուս ընկերությունների շահագրգռվածությանը։

«18 ամիս առաջ դա գաղափար էր։ Այսօր մենք ունենք 21 ֆանտաստիկ հավատարիմ կազմակերպություններ, որոնք Libra-ի ասոցիացիայի անդամ են, և էլի շատերը, որոնք ուզում են մասնակցություն ունենալ։ Այնպես որ, այդ թիվը կշարունակի աճել»,-ասել է Վեյլը։

Վեյլի խոսքով՝ Libra-ն կլուծի դրամական միջոցերը արտասահման ուղարկելու հետ կապված խնդիրը` հաստատելով, որ փոխանցումների միջին տոկոսադրույքը կազմում է ընդհանուր գումարի մոտ 7 տոկոսը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ