Լիդիանի բաժնետոմսերը մեկ օրում $0.08-ից դարձան $0.3։ Ծախեք ձեր ունեցած բաժնետոմսերը, քանի դեռ չի դարձել $0.01:
Ի՞նչ ենթադրել այս աճից.
Նախնական գնից կտրուկ աճ է գրանցել, բայց դեռ այն կետում չի հայտնվել, որ երևա հուսալիությունը։ Սա կարելի է ասել՝ 2015-2018թթ. ընթացիկ գների միջինն է։
Ինչու՞ է այդպես.
Նախ իմացեք, որ 250 միլիոն դոլարի ներդրողներ դարձել են ռուսական բանկը՝ Եվրասիական զարգացման բանկը (փայեր ունեն Եվրասիական երկրներ՝ ՌԴ (44.78 %), Ղազախստան(37.28%), Բելառուս (5.21 %), Տաջիկստան (4.25%), Ղրղզստան (4.22%) և ՀՀ (4.22%)), և ինչ-որ հայկական բանկ` 50 մլն դոլար չափով (դեռևս չի նշվել, թե որ բանկը)։
Երկրորդ՝ հանքը գտնվում է ռիսկային գոտում՝ սողացող պատերազմի սահմանային մասում, իսկ ներդրողները վստահ չեն, որ չեն հրահրվի ռազմական գործողություններ։
Երրորդ՝ եթե կան պատժամիջոցներ ռուսական կազմակերպությունների, գործիչների վրա, ապա այդ պատժամիջոցները կարող են տարածվել նաև Լիդիանի վրա առաջին կետի պատճառով, եթե հիմնավորվի կապը այդ գործիչների, կազմակերպությունների, որոնք որևէ կերպ աջակցում են պատերազմը Ուկրաինայում, իսկ եթե մենք խելոք լինեինք հիմնավոր ցուցադրելու Արցախի պատերազմի կապը, ապա նաև այդ պարագայում։
Այսինքն ներդրողները վստահ չեն, որ հանքը շահագործվելու է։ Եվ Ամուլսարի թեման միշտ գործածվել է կարծես «կրեդիտ քարտ»՝ թեման ակտիվացրել են, և գումար քաշել։ Ներդրումներ են բերել, այնուհետև սկսել են վաճառել բաժնեմասերը, թողնելով որոշակի գումար վաստակեն հին տերերը։
Իսկ ինչի՞ վրա է հույս դրել կառավարությունն այս պարագայում, որ կստացվի իր մոտ։ Պարզ է, որ կա երկու հաշվարկ.
1. Հանրությունը վախի ու անորոշության մեջ է։
2. Քաղաքացիական ակտիվ մարդիկ «ցաքուցրիվ եղած» են և չեն ինքնակազմակերխվելու։
Ամուլսարը սար պահելու, Ջերմուկը՝ քաղաք, մտածողությունը փոխելու՝ վախերն ու անորոշությունները վերացնելու միակ միջոցը, որ գոյություն ունի դա քաղաքացիական հանրույթի մոբիլիզացիան է։
Սրա մասին ես վաղուց ասում եմ։ Կներեք, որ ամեն անգամ, կապիտ ասած, «ինձ թեմայի մեջ եմ գցում», բայց կարևորագույն պահ է հենց դա՝ ինքնիշխան, ազատ, գիտակից հատվածը պարտավոր է իր ճաշակները դնի մի կողմ ու միասնական հանդես գա։ Սրանք այնպիսի հարցեր չեն, որ լուծեն ազատականները, սոցիալ դեմոկրատները, ազգայնականները, պահպանողականները և այլք առանձին։ Սա ազգային կամ պետական հարցեր են, որ յուրաքանչյուրիս անելիքը պետք է։
Մի փոքր նախատիքով հանդես գամ։ Եթե չենք պայքարել Բերձորի հայաթափման դեմ, հետո միջանցքի խաթարման դեմ, ապա գոնե սկսենք Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարով, իսկ ավելի ճիշտ՝ մեր իրավուքների ու ազատությունների համար միասնական պայքարով, որպեսզի առողջանա հանրային մթնոլորտը։
Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան