fbpx
Սպորտ
15:10 24/09/2019

Լիխտենշտեյն – Հայաստան հանդիպման տոմսերի մասին տեղեկատվություն

Հոկտեմբերի 12-ին` Լիխտեյնշտեյնի մայրաքաղաք Վադուցում գտնվող «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի յոթերորդ տուրի Լիխտեյնշտեյն-Հայաստան հանդիպումը: Լիխտեյնշտեյնի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը խաղի օրը՝ մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից՝ ժամը 14։00-ից մինչև 19։30 (տեղական ժամանակով)։

Հայկական կողմին հատկացվել է «Ռեյնպարկ» մարզադաշտի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերի արժեքն է 20-ից 30 շվեյցարական ֆրանկ: Տոմսերը գնելուց անպայման պետք է ներկայացնել ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ