Քաղաքականություն

Լիլիթ Մակունցը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հայտնել է, որ հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի և փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։

«Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձևավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջև կազմակերպել առցանց հանդիպում։

Անդրադարձել ենք Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարևորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր»,- ասված  է գրառման մեջ։

Այսօր հանդիպել եմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի…

Geplaatst door Լիլիթ Մակունց Lilit Makunts op Maandag 6 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ