fbpx
Խորհրդարան

Լիլիթ Մակունցը ելույթ է ունեցել ԱՄՆ-ում՝ հայ-ամերիկյան բարեկամական խմբի հանդիպմանը

Ագզային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Facebook-ի իր էջում գրել է.

«German Marshall Fundում իմ ելույթի ժամանակ ներկայացրեցի Հայաստանում ընթացող բարեփոխումները, մասնավորապես՝ մեր քաղաքական հստակ կամքը ունենալ անկախ և վստահելի դատական համակարգ, հենց դրան են միտված առաջարկվող օրենսդրական բարեփոխումները։

Իմ խոսքում համառոտ ներկայացրեցի հստակ քայլերից բաղկացած այն օրակարգը, որով մենք Վաշինգտոնում ենք որպես բարեկամական խումբ։ Անդրադարձա նաև արտաքին քաղաքականությանը առնչվող հարցերին։ Վերահաստատեցի մեր հստակ հանձնառությունը կառուցել մեր գործընկերների հետ հարաբերությունները փոխվստահության և ինքնիշխանության հիմունքների վրա։

Ելույթիս հաջորդող հարցուպատասխանի շրջանակներում հնչեցին Հայաստան֊ԵՄ հարաբերությունների, Հայաստան֊ՌԴ հարբերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներքաղաքական հարցեր։ Իմ խոսքում հստակ արձանագրեցի, որ մենք, կողմնակից լինելով արագ բարեփոխումների, միաժամանակ շատ ուշադիր ենք և ապահովում ենք քաղհասարակության մշտական ներգրավվածությունը այդ գործընթացում»։

https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/541855223045368

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ