fbpx
Խորհրդարան

Լիլիթ Մակունց. ճիշտ կլինի, որպեսզի ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա

Փետրվարի 7-ին ֆինանսների նախարարի հետ կհանդիպենք պարգևավճարների հարցը քննարկելու, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Ըստ Մակունցի՝ ճիշտ կլինի, որպեսզի ինքնապարգևատրումների ինստիտուտն առհասարակ վերանա:

Նա ընդգծեց, որ Ջանջուղազյանի հետ հանդիպման օրակարգում նաև հարկային օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր կլինեն:

«Մենք ինքներս ունենք առանձին դիտարկումներ: Մենք կհնչեցնենք դրանք և կներկայացնենք որոշակի առաջարկներ», – ասաց նա:

Մակունցն ընդգծեց, որ փաթեթը պետք է արտացոլի հանրային և մասնագիտական խմբերի շահերը:

Աղբյուրը՝ Aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ