ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Ուրախ էի նախարարի հետ քննարկել մեր ամուր համագործակցությունը կրթական, մասնավորապես, անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի ոլորտներում, որոնք միտված են Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը»,- ասել է դեսպանը:
https://www.facebook.com/usembarmenia/posts/10157101336102673
