Լինեկերը քննադատել է Մեսսիին և Մեդելին դաշտից հեռացնելու մրցավարի որոշումը

Հրապարակող՝

GettyImages-1160445099

Ամենադիտվածներ

Անգլիայի հավաքականի նախկին հանձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Մեսսիին և Մեդելին կարմիր քարտ ցույց տված մրցավարի որոշումը․

«Դա գրավեց իմ ուշադրությունը, քանի որ դա Մեսսին էր: Մրցավարը սխալվեց, ուղիղ կարմիր քարտի փոխարեն պետք է բավարարվեր դեղինով: Սա իմ կարծիքն է և այն փաստը, որ դրվագը կապված է Լեոյի հետ, չի ազդում իմ կարծիքի վրա», – հայտարարել է Լինեկերը։

Հիշեցնենք, որ երեկ կայացավ Ամերիկայի գավաթի բրոնզե մեդալի համար պայքարը։ Մրցեցին Արգենտինան և Չիլին։ Արգենտինացիները կարողացան 2:1 հաշվով հաղթանակ տոնել։ Խաղի առաջին կեսին վիճաբանություն եղավ Լիոնել Մեսսիի և Գարի Մեդելի միջև, ովքեր տեղում հեռացվեցին դաշտին։

Ամենաթարմ