fbpx
Սպորտ

Լիոնել Մեսսին նվաճել է 6-րդ «Ոսկե խաղակոշիկ»-ը

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին նվաճել է «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը, որը տրվում է եվրոպական ֆուտբոլային լրագրողների կողմից մրցաշրջանի լավագույն ռմբարկուներին։

Մրցանակն արդեն 6-րդն է արգենտինացու կարիերայի ընթացքում: Նա 34 խաղի ընթացքում խփել է 36 գոլ, իսկ նրա մրցակիցը՝ Կիլիան Մբապեն, ընդամենը 33 գոլ է խփել։

Այս մրցանակի հաղթողի կոչում վիճարկելու տեսական հնարավորություն ունի իտալական «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Ֆաբիո Կուելյարելլան, բայց դրա համար նա պետք է առաջիկա խաղի ընթացքում 11 գոլ խփի «Յուվենտուսի» դարպասը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ