fbpx
Սպորտ
10:51 27/02/2020

Լիոնը դժվարին հաղթանակ տարավ Յուվենտուսի նկատմամբ․ ՉԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղն անցկացրին «Լիոնը» և «Յուվենտուսը»:

Հանդիպման 21-րդ րոպեին տանտերերը կարող էին բացել խաղի հաշիվը: Անկյունայինի իրացումից հետո վտանգավոր հարված կատարեց Էկամբին․ Յուվենտուսը» փրկվեց միայն դարպասաձողի շնորհիվ:

31-րդ րոպեին «Լիոնը» բացեց հաշիվը: Եզրային գրոհը ավարտին հասցրեց Լուկա Տուզարը:

Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, բայց այդպես էլ չկարողացան անհանգստություն պատճառոլ «Լիոն»-ի դարպասապահ Լոպեշին:

Հանդիպման վերջնամասում Դիբալան կարողացավ գրավել ֆրանսիական ակումբի դարպասը, բայց նա դա արեց խաղից դուրս վիճակից:

Այսպիսով՝ Ռուդի Գարսիայի թիմը բարդ հաղթանակ տոնեց «Յուվենտուս»-ի նկատմամբ:

Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Թուրինում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ