fbpx
Սպորտ

Լիոնը հայտնել է Ֆեկիրի հրաժարագինը

«Լիոնի» ղեկավարությունը հայտնել է, թե նվազագույնը որքան գումարի դիմաց բաց կթողնի թիմի առաջատար Նաբիլ Ֆեկիրին:

GFFN-ն հայտնում է, որ «Լիոնը» նվազագույնը 30 մլն եվրոյի դիմաց կհրաժարվի խաղացողի ծառայություններից: Ֆրանսիական ակումբը, սակայն, դեռ ոչ մի առաջարկ չի ստացել:

Ավելի վաղ «Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլյասը հայտարարել էր, որ Ֆեկիրն այս ամառ կլքի «Լիոնը»:

Նշենք․ որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Լիոնի» սան է ու հանդես է գալիս այստեղ 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման ու դարձել 12 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ