Աշխարհ

Լիտվան ու Վրաստանը պայմանավորվել են վերականգնել ավիահաղորդակցությունը

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայի նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել ավիահաղորդակցությունը երկրների միջև։

Regnum գործակալության հաղորդմամբ՝ այն կվերականգնվի Wizz Air ավիաընկերության միջոցով։

Նշվում է, որ Վրաց պաշտոնյան խոսել է հուլիսի 1-ից Թբիլիսիի սահմանը միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրության մասին։

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են նաև զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ