fbpx
Կառավարություն

Գնել Սանոսյանն ընդունել է Լիտվայի դեսպանին․ կարևորվել է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը

Սեպտեմբեր 15-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

«Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է , և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։
Նախարարի խոսքով՝ Լիտվան բավականին հետաքրքիր զարգացման ուղի է անցել, բազմաթիվ ռեֆորմներ է իրականացրել և շատ ոլորտներում Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար։

Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն ևս կարևորել է ՏԿԵ նախարարության հետ առկա համագործակցությունը հատկապես տրանսպորտի ոլորտում, տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Լիտվայի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը 2020թ. զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելու գործընթացին:
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում, երբ համաճարակով պայմանավորված իրավիճակը մեղմվի, հնարավոր կլինի կյանքի կոչել նաև «Վիզ Էյր» ավիաընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ ուղիղ չվերթեր կազմակերպել Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով, որը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը։


Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն կարևորել է նաև վերականգնվող էներգետիկայի, ապագայում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը, փորձի փոխանակումը։ Քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո միգրացիոն ոլորտում համագործակցությունը։
Նախարարը կարևորել է դեսպանի հետ այս հանդիպումը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վիլնյուսում սպասվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» խորագրով համագործակցային ծրագրին և «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով Միջազգային տրանսպորտային ինովացիոն ֆորումի նախարարական նստաշրջանին ընդառաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ