fbpx
Աշխարհ

Լիտվայի նախագահը հաստատել է վարչապետի առաջարկած կառավարության կազմը

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան չորեքշաբթի հաստատել է վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի ներկայացրած կառավարության կազմը: Ըստ դրա երեք նույն նախարար կա:

«Կառավարության անդամների բոլոր թեկնածությունները համաձայնեցված են և հավանություն են ստացել: Կառավարությունից արդյունավետ աշխատանք եմ ակնկալում ի բարօրություն Լիտվայի բնակիչների»,- հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում նշել է պետության ղեկավարը: Այս մասին հաղորդում է TACC-ը:

Նաուսեդան հուլիսի 24-ին Սկվերնյալիսին նշանակել է երկրի վարչապետ, որը նա ժամանակավոր զբաղեցնում էր հուլիսի 12-ից, երբ տեղի էր ունեցել պետության ղեկավարի երդմնակալությունը, իսկ կառավարությունը, օրենքի համաձայն, նրան հրաժարական էր ներկայացրել: Նախագահը Սկվերնյալիսին հանձնարարել էր կառավարություն ձևավորել, որն անհրաժեշտ էր անել 15 օրում:

Վարչապետի առաջարկած և նախագահի հավանությունը ստացած կառավարությունում փոփոխություններ են կատարվել 14-ից երեքի ղեկավարությունում՝ ՆԳՆ-ի, Տրանսպորտի նախարարության և Գյուղատնտեսության նախարարության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ