Առողջապահություն

Լիտվայից Հայաստան է ժամանելու բժշկական թիմ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է՝ տեղի է ունեցել Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարներ Արսեն Թորոսյանի ու Աուրելիուս Վերիգայի առցանց տեսազրույցը, որին մասնակցել են երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուներ, փորձագետներ: Գործընկերները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես նաև՝ այս շաբաթ Լիտվայից Հայաստան ժամանող բժշկական թիմի այցի հետ կապված աշխատանքային հարցեր։

«Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի առողջապահության ոլորտի պատասխանատուին՝ Լիտվայի կողմից Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մասնագիտական փոխգործակցության համար:

Նախարարը նշել է, որ երկրում ձեռնարկված մեծածավալ միջոցառումների պայմաններում անգամ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդացության աճ։ Այդ իսկ պատճառով դիմում ենք մեր գործընկերների օգնությանը: Նա վստահություն է հայտնել, որ Լիտվայից ժամանող բժշկական թիմի փորձն իր մեծ նպաստը կբերի կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում հաղթահարելու հարցում:

«Այս առաքելությունը մեր երկրների միջև բարեկամության կարևոր արտահայտություն է»,- ասել է Արսեն Թորոսյանը, հավելելով, որ կողմերի միջև նախապես պլանավորված ծրագրերն ու հանդիպումները հետաձգվել են այս իրավիճակով պայմանավորված, սակայն համավարակի ավարտից հետո դրանք կարող են վերսկսվել»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ