fbpx
Սպորտ
13:50 12/11/2019

Լիվերպուլ – Մանչեսթեր Սիթի խաղի էմոցիաները դեռ չեն անցել․ Սաութգեյթ

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգին Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Մոնտենեգրոյի հետ խաղի մասնակցությունից զրկելու որոշմանը:

Նշենք, որ նա այսպիսի որոշում է կայացրել այն պատճառով, որ 24-ամյա հարձակվողը «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ վեճի էր բռնվել խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքը:

«Մենք որոշում ենք կայացրել առաջիկա խաղում Ստերլինգին չընդգրկել հայտացուցակում: Մեր գլխավոր առաջադրանքներից ու ուժեղ կողմերից մեկը եղել է տարանջատել ակումբային տարաձայնությունները ազգային հավաքականից: Ցավոք, «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի էմոցիաները դեռ չեն անցել:

Ես կարծում եմ, որ թիմի համար ճիշտ է՝ անել այնպես, ինչպես որոշել ենք: Այդ քայլի հետ համաձայնել է ամբողջ կազմը», – ասել է մարզիչը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ