fbpx
Սպորտ

Լիվերպուլը չի նահանջում․ ակումբը դարձյալ հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրեցեցին «Վուլվերհեմփթոնը» և «Լիվերպուլը»։

Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով։

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց Հենդերսոնը՝ գլխի հարվածով գրավելով տանտերերի դարպասը Ալեքսանդր Արնոլդի իրացրած անկյունային հարվածից հետո։

33-րդ րոպեին վնասվածք ստացավ Սադիո Մանեին, որին փոխարինեց Տակումի Մինամինոն: Սա ճապոնացի ֆուտբոլիստի առաջին հանդիպումն էր ԱՊԼ-ում:

Երկրորդ խաղակեսի սկզբում «Վուլվերհեմփթոնը» հավասարեցրեց հաշիվը: 51-րդ րոպեին Ադամա Տրաուրեի փոխանցումից հետո գնդակը դարպասն ուղարկեց Ռաուլ Խիմենեսը:

Հանդիպման 84-րդ րոպեին Ֆիրմինոն, ստանալով Սալահի փոխանցումը, փրկեց «Լիվերպուլ»-ին՝ գնդակը շեշտակի հարվածով ուղարկելով մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ