fbpx
Սպորտ

16:10 10/9/2019

Լիվերպուլն արդարացում է փնտրել, որ հետս պայմանագիր չստորագրի․ Ֆեկիր

«Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը նշել է, որ չի հասկանում, թե ինչու ինքը 2018 թվականի ամռանը իր տեղափոխությունը «Լիվերպուլ» չկայացավ։

«Երդվում եմ, նույնիսկ ինքս չեմ հասկանում։ Արդեն բուժզննում էի անցել։ Իսկ հետո «Լիվերպուլը» հրաժարվեց ինձ հետ պայմանագիր ստորագրել։

Նրանք ցանկանում էին, որ ես կարծեի, իբր տրանսֆերը ձախողվել է ծնկիս պատճառով, բայց դա ընդամենը արդարացում էր», – Ֆեկիրի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։

Հիշեցնենք, որ Ֆեկիրը «Բետիս» տեղափոխվել է «Լիոնից»՝ 2019 թվականին։

Վերեվ