fbpx
Սպորտ

Լիվերպուլի երկրպագուները թերագնահատում են Սալահին. Քարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Քարրագերը կիսվել է թիմի երկրպագուների վերաբերմունքի մասին, որը կապված է հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։

«Կարծում եմ, որ դրսից մարդիկ Սալահին համարում են համաշխարհային մակարդակի խաղացող, բայց
«Լիվերպուլի» երկրպագուները, իմ կարծիքով, թերագնահատում են նրան: Իհարկե, նրա դեբյուտային սեզոնի համեմատ, ներկայիս խաղը կարելի է համարել մի փոքր թույլ, բայց նա էլ երբեք մեկ մրցաշրջանում 47 գոլային հեղինակ չի դառնա։

Իմ կարծիքով ՝ «Լիվերպուլում» խաղում են համաշխարհային կարգի վեց ֆուտբոլիստներ: Եվ եթե դուք թիմի
երկրպագուներին հարցնեք, թե արդյոք նրանք կհամաձայնվեն մնացած հինգին վաճառել մեծ գումարներով, նրանք
հրաժարվելու են՝ անկախ գումարի չափից:
Ոչ մի դեպքում երկրպագուները թույլ չեն տա վաճառել Ալիսոնին կամ վան Դայկին: Բայց եթե Սալահի համար
առաջարկեն 130 միլիոն եվրո, նրանք կմտածեն առաջարկի մասին։ Հետևաբար ես կարծում եմ, որ նրանք
թերագնահատում են Սալահին», – ասաց Քերրագերը:

Այս մասին հայտնում է sports.ru-ն:

Ռոզա Կարապետյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ