«Նորվիչի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի հանդիպումից առաջ «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին թույլատրվել է դիպչել «Էնֆիլդում» գտնվող «Սա Էնֆիլդն է» նշանին:
2016 թվականին ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խաղացողներին արգելել էր դիպչել այդ նշանին: «Ասել եմ իմ ֆուտբոլիստերին չդիպչել «Սա Էնֆիլդն է» գրությանը, քանի դեռ նրանք որևէ տիտղոս չեն նվաճել: Դա հարգանքի նշան է», – ասել էր Կլոպը:
Նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» ԱՊԼ-ի չեմպիոնությունը զիջեց «Մանչեսթեր Սիթին», սակայն հաղթեց Չեմպիոնների լիգայում: