fbpx
Սպորտ

Լիվերպուլի վինգերը՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի լավագույն խաղացող

«Լիվերպուլ»-ի 27-ամյա վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի «Չելսի»-«Լիվերպուլ» հանդիպման լավագույն խաղացող։ Նշենք, որ խաղում «Լիվերպուլը» հաղթանակ է տարել «Չելսի»-ի նկատմամբ 11-մետրանոց հարվածների միջոցով (5:4): Այս մասին հաղորդում է Sports.ru-ն։

Սադիո Մանեն հանդիպման ընթացքում 2 գոլի հեղինակ է դարձել․ առաջինը հեղինակել է 48-րդ րոպեին, երկրորդը՝ ավելացված ժամանակի 95-րդ րոպեին։

Նշենք, որ «Լիվերպուլը» ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը նվաճում է 4-րդ անգամ։ Ակոըժւմբը այն նվաճել է 1997, 2001 և 2005 թվականներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ