fbpx
Աշխարհ

Խաչապուրին աշխարհի լավագույն 100 ճաշատեսակների ցանկում

Վրաստանի խաչապուրին կամ պանրով հացը տեղ է գտել աշխարհի տարբեր երկրների ուտեստները ներկայացնող TasteAtlas-ի աշխարհի 100 լավագույն ճաշատեսակների վարկանիշային աղյուսակում:

Աշխարհի հայտնի ճաշատեսակների թվում այն առաջատար տեղ է գրավել:

«Պանրով հացը՝ խաչապուրին, Վրաստանում ամենահայտնի ճաշատեսակն է: Ավանդաբար այն պատրաստում են պանրով, ձվով, կարագով և խմորով: Վրաստանում խաչապուրիի մի քանի տեսակ կա։ Չնայած այն կարելի է տարբեր տեսակի պանիրներից պատրաստել, սակայն վրացիները հիմնականում պատրաստում են սուլուգունիով կամ իմերուլիով: Ամենատարածվածները «Իմերուլի» (իմերեթական) և «Աջարուլի» (աջարական) խաչապուրիներն են»,- ասված է TasteAtlas-ի էջում:

TasteAtlas-ը առաջին համաշխարհային կայքէջն է, որտեղ աշխարհի քարտեզի վրա, ըստ երկրների և շրջանների, ներկայացված է ավելի քան 5 հազար ճաշատեսակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ