fbpx
Սպորտ

Լոկոմոտիվը հրաժարվեց ֆուտբոլ խաղալ. Ռոնալդու

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, որ Չեմպիոնների լիգայի Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1) չկարողացավ գոլ խփել: Պորտուգալացին նաև քննադատել է ռուսական ակումբին պաշտպանվողական ոճի խաղի համար:

«Մենք խաղացինք «Լոկոմոտիվի» դեմ, որը հրաժարվեց ֆուտբոլ խաղալ և պարզապես «կայանել էր ավտոբուսը» դարպասի մոտ: Դժվար էր գոլ խփել, ինձ չհաջողվեց այդ անել: Բայց դա նորմալ է: Ամենակարևորը թիմի շահն է»,- ասել է Ռոնալդուն France Football-ին տված հարցազրույցում:

Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անցկացրել է 7 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ