fbpx
Աշխարհ

Լոնդոնի բակերից մեկում ինքնաթիռից մարդ է ընկել

Լոնդոնի բակերից մեկում ինքնաթիռից մարդ է ընկել: Դեպքը տեղի է ունեցել Լոնդոնի Քլեփհեմ թաղամասում: BBC-ի փոխանցմամբ՝ բնակիչներից մեկը տեսել է, թե ինչպես է մարմինն ընկել հարևան բակում՝ այգում արևայրուք ընդունող իր հարևանից 1 մետր հեռավորության վրա:

Ըստ ականատեսի՝ նա հարվածի ձայն է լսել, այնուհետև պատուհանից նայել և տեսել, որ տան պատերն ամբողջովին ծածկված են արյամբ:

Ոստիկանության փոխանցմամբ՝ անտոմս ուղևորը թաքնվել էր Նայրոբի-Լոնդոն չվերթն իրականացնող ինքնաթիռի շասսիի հատվածում: Թռիչքը տևում է 8 ժամ 50 րոպե:

Վայրէջքից հետո շասսիի հատվածում հայտնաբերվել է պայուսակ, ջուր և ուտելիք:

Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանից հայտնել են, որ նման դեպքեր տեղի են ունենում 5 տարին մեկ անգամ:

2015թ. հունիսին Ռիչմոնդ քաղաքի շենքերից մեկի տանիքին հայտնաբերվել էին 2 հոգի, մեկը՝ մահացած, մյուսը՝ ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք Յոհաննեսբուրգից Լոնդոն մեկնող ինքնաթիռում էին թաքնվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ