fbpx
Աշխարհ

Լոնդոնի թանգարանը մտադիր է ձեռք բերել «փչովի Թրամփին»

Լոնդոնի թանգարանը ցանկանում է ձեռք բերել «Փչովի» Թրամփին (խոսքը 6 մետրանոց օդապարիկի մասին է): Այն նաև կոչվում է «փոքրիկ Թրամփ»: Օդապարիկը ստեղծել էին ցուցարարները, ովքեր բողոքի ակցիա էին իրականացնում ԱՄՆ նախագահի Մեծ Բրիտանիա այցի դեմ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Այս շաբաթ ակտիվիստները մտադիր են կրկին օդ բարձրացնել «փչովի» Թրամփին՝ Մեծ Բրիտանիա նրա այցի ընթացքում:

Թանգարանը մտադիր է նաև ձեռք բերել «փչովի» Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանին: Թանգարանում նշել են, որ մոտ ժամանակներս կապ կհաստատեն դրանց ստեղծողների հետ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ