Աշխարհ

Լոնդոնում վաճառքի է հանվել Շումախերի առաջին Ferrari-ն

Բրիտանական Girardo & Co աճուրդի տունը Լոնդոնում վաճառքի է հանել «Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդ Միխայել Շումախերի առաջին Ferrari-ն (412 Т2)։

Այդ մեքենայով նա 1992 թվականին մասնակցել է փորձնական մրցումներին Benetton-ից Ferrari տեղափոխվելու անմիջապես հետո:

Աճուրդի կազմակերպիչները հրաժարվել են հայտնել մեքենայի նախնական գինը: Փորձագետները չեն բացառում, որ բոլիդը կարող է վաճառվել մի քանի միլիոն ֆունտ ստերլինգով:

Առաջին անգամ Շումախերն այս մեքենան փորձարկել է 2000 հանդիսականի ներկայությամբ Ֆյորանոյի մայրուղում, այնուհետև մեկ շաբաթ անց դրանով սլացել է Պորտուգալիայի մրցուղով՝ այն անցնելով 1 րոպե 20.2 վայրկյանում՝ 0.7 վայրկյանով բարելավելով Գերհարդ Բերգերի սահմանած նախորդ ռեկորդը:

2018-ին մեքենան վերանորոգել են՝ վերականգնելով նախնական տեսքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ