fbpx
Ժամանց

Լոնդոնյան նորաձևության շաբաթն առաջին անգամ «բացվել Է» լայն հանրության համար

Լոնդոնյան նորաձևության շաբաթը (LFW), որը մեկնարկել Է սեպտեմբերի 13-ին, առաջին անգամ «բացվել Է» ոչ միայն նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչների, լրագրողների և լուսանկարիչների, այլև լայն հանրության համար:

«Բայերները, լրագրողները, նորաձևության ինդուստրիայի ներկայացուցիչները և  հրավիրված հյուրերն առաջվա պես կարող են այցելել դեֆիլեներ, որոնք, սովորականի պես, հինգ օր կանցկացվեն Լոնդոնի տարբեր վայրերում: Իսկ լայն հանրության ուշադրությանը տոմսեր են առաջարկվել շաբաթ և կիրակի օրերին անցկացվելիք վեց դեֆիլեի համար, որոնք կապված են նորաձևության հետ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է LFW-ի կազմակերպիչների ներկայացուցիչը: Նա ընդգծել Է, որ աշխարհի չորս գլխավոր նորաձևության շաբաթներից (Նյու Յորք, Լոնդոն, Միլան, Փարիզ) առաջինը LFW-ն Է դռները բացել լայն լսարանի առջև:

Այս անգամ Նորաձևության բրիտանական խորհուրդը շատ Է աշխատում մշակութային տարբեր կազմակերպությունների, խանութների և քաղաքային իշխանությունների հետ գործընկերությամբ, այնպես որ Նորաձևության շաբաթին կուղեկցեն տարբեր միջոցառումները, շոուներն ու բանավեճերն ամբողջ քաղաքում:

Մինչդեռ ոչ բոլորն են խանդավառված Նորաձևության շաբաթի անցկացմամբ: Սեպտեմբերի 13-ի առավոտյան Էկոակտիվիստները, որոնք հագել Էին «արյունոտ» բծերով ճերմակ հագուստներ, ավանդական ցույց են կազմակերպել Սթրենդ փողոցում LFW-ի անցկացման կենտրոնի մերձակայքում. նրանք ոչ երկար ժամանակով արգելափակել են մուտքի դուռը, և արհեստական արյուն հեղել, որպեսզի արյունոտ «կարմիր ուղեգորգով» հիշեցնեն շրջակա միջավայրի վրա նորաձևության ինդուստրիայի, իրենց կարծիքով, բացասական ներգործության մասին: Ինչպես սպասվում Է, բողոքի ակցիաները, որոնք կազմակերպում են Extinction Rebellion-ը և PETA-ն, կշարունակվեն Նորաձևության շաբաթի բոլոր հինգ օրերի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ Armenpress.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ