fbpx
Իրավական

Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել

Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են՝ համաձայն Լոս Անջելեսի գերագույն դատարանի ռեեստրի գրանցման, տեղեկացրել է CNN-ը։

Նախօրեին Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում նրանց հարսանեկան արարողության տարեդարձին։

Նրանց ամուսնալուծությունը նշանավորում է հերթական շրջադարձը երկու գերաստղերի սիրո պատմության մեջ, որը տասնամյակներ գտնվել է ուշադրության կենտրոնում։

Լոպեսի եւ Աֆլեքի ամուսնությունը կայացել է «Ջիլյա» կոմեդիայի նկարահանման հարթակում նրանց առաջին հանդիպումից 20 տարի անց, ֆիլմում նրանք կատարել են հանցագործների դեր, որոնք, միասին մնալով աշխատանքի մեջ, իսկական բարեկամություն են հաստատում, որը վերջնարդյունքում վերաճում է հարաբերությունների։

Աղբյուրը PEOPLE-ին տեղեկացրել է, որ Լոպեսը «հոգնել է սպասել»։ «Նա շատ էր ցանկանում, որ ամեն բան ստացվի, եւ նրա սիրտը կոտրված է»,- ավելացրել է աղբյուրը։ «Երեխաները գլխավոր առաջնահերթությունն են, ինչպես եւ միշտ»։

Մեկ այլ ինսայդեր տեղեկացրել է, որ Լոպեսը պատրաստ է «առաջ շարժվել»։ «Նա հուսահատված եւ վշտացած է, բայց Բենը նրան որեւէ կերպ ցույց չի տվել, որ ցանկանում է պահպանել իրենց ամուսնությունը»,- ասել է ինսայդերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ