fbpx
Սպորտ

Լոռին նորեկ ունի․ կնքվել է 1+1 ձևաչափով պայմանագիր

Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ակումբը նորեկ ունի։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել կենտրոնական պաշտպան Հայկ Սարգսյանը։

22-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուի» սան է։ Սարգսյանը խաղացել է նաև «Գանձասար-Կապանում», «Արարատում», Երևանի «Լոկոմոտիվում»։

Սարգսյանը հանդես է եկել Հայաստանի Մ17, Մ19 և Մ21 հավաքականներում՝ մասնակցելով 29 հանդիպման։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր»։

https://www.facebook.com/fclori/posts/3536252916409181?__cft__[0]=AZXyagAdzKM9M-ZL3UR1de8MglSYen_ucupef7y4ts2hdqK3t8Y-Em0nRHInOpyxiyPgQi_ubYWBSeMUOozqpXgMe4E74USAG_NoC3oy9ds89Z0V3PTjoiNsqEf0EC0XbXQ-FC2m_UFQIsRPnl4d2g8muV6UhfP0RCLo-xHe1ACTzg&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ