fbpx
Հասարակություն

20:50 10/10/2019

Լոռու մարզպետարանին կից կտեղադրվի էլեկտրական լիցքավորման կայան՝ էլեկտրոմոբիլների համար

Ամիսներ առաջ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն այսօր նվիրաբերության պայմանագիր կնքվեց Լոռու մարզպետարանի՝ ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Էներգետիկայի հայկական գործակալություն հիմնադրամի» միջև՝ ի դեմս գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի:

Պայմանագրով հիմնադրամը «Plug.am էլեկտրական մեքենաների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանի սեփականությանն է հանձնում էլեկտրական լիցքավորման կայան՝ նպատակ ունենալով դրանով իսկ նպաստելու ՀՀ-ում էներգետիկայի ոլորտի առաջընթացին:

Կայանը կտեղադրվի մարզպետարանի շենքին կից:

Ինչպես նշեց հիմնադրամի գլխավոր տնօրենը, ևս երկու կայան նախատեսվում է տեղադրել Սպիտակի ճանապարհային կայանին կից և Ալավերդի քաղաքում:

Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզի ղեկավարը հույս հայտնեց, որ այս քայլով Լոռու մարզ կներկրվեն էլեկտրոմոբիլներ՝ նպաստելով նաև նման կայանների թվի ավելացմանը:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։

Վերեվ