fbpx
Մարզեր

Լոռու մարզպետը պարգևատրել է 81-ամյա բանվորուհուն

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը մարզպետ Անդրեյ Ղուկասյանի շնորհակալագրով և դրամական պարգևով խրախուսեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի Անտառտնտեսություն» մասնաճյուղի սեզոնային բանվորուհի Թամարա Սարդարյանին՝ երկարամյա բարեխիղճ աշխատանքի, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Մարգահովտի անտառապետ Էմմա Գասպարյանի խոսքով Թամարա Սարդարյանն ամենատարեց և միևնույն ժամանակ ամենաառույգ ու նվիրյալ աշխատակցուհին է:

Գայանե Մարկոսյանն առողջություն մաղթեց Թամարա Սարդարյանին՝ նշելով, որ մշտապես գնահատվելու ու մեծարվելու են ամենատարբեր ոլորտներում աշխատող իսկական նվիրյալները:

Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ