fbpx
Մարզեր

11:15 15/8/2019

Լոռու մարզպետը պայքարում է նախկինների դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գևորգյանին։

Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են:

«Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը հետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաև նշված որոշման տեքստը:

Մանրամասները՝ թերթի համարում:

Վերեվ