fbpx
Էկո

Լոռու մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք

Լոռու դատախազությունում իրականացվել է ամփոփում, ըստ որի մարզում 2019 թվականին արձանագրվել է ապօրինի ծառահատման 243 դեպք, որոնցից 94-ի դեպքում հարուցվել է քրեական գործ,նշենք,որ բնապահպանության ոլորտում իրավախախտումների բացահայտման դրական դինամիկան կապված է քննությունների համակողմանիության ապահովման հարցում դատախազական գործառույթների հետևողականությամբ: Քանի որ 2018թվականին նման բնույթի դեպքերով հարուցվել էր 63 քրեական գործ,այսինքն 49,2 %ով պակաս։ Բարելավել է նաև այս բնույթի քրեական գործեր իրականացնելու նախաքննության որակը,այսպիսով 2018թվականի հետ համեմատած 2019-ին դատարան ուղարկված քրեական գործերի թիվն աճել է 28-ով։

Այսպիսով Լոռիում  նախաքննության և դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով հաշվարկվում է բնությանը պատճառված շուրջ 322 մլն ՀՀ դրամի վնաս, որը 2018թ. ցուցանիշը գերազանցում 12.5%-ով։ Այս մասին հայտնում է դատախազության լրատվական ծառայությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ