Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը դատապարտել է հայկական դպրոցների տարածքներում Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

Հրապարակող՝

962481

Ամենադիտվածներ

Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:

«Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել Լոս Անջելեսի հայկական մասնավոր երկու դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Los Angeles Times-ը: Ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:

 

Ամենաթարմ