ՏՏ

Lotus ընկերությունը ստեղծել է կարբոնային հեծանիվ

Lotus Engineering ընկերությունն ու հեծանիվների բաղադրամասեր արտադրող Hope Technology ընկերությունը ներկայացրել են նոր կարբոնային հեծանիվ, որով Մեծ Բրիտանիան կմասնակցի 2020 թվականին Օլիմպիական խաղերին: Այս մասին գրում է Motor-ը:

Հեծանիվը պատրաստվել է Hope ամուր, թելանման կոմպոզիտների և Renishaw ընկերության հավելումային տեխնոլոգիաների համադրումով, որոնք թույլ են տվել կրճատել նախնական դիզայնի ստեղծման ժամկետները մինչ պատրաստի դետալների ստացումը:

Lotus Engineering-ը մտնում է Group Lotus-ի կազմում: Այն զբաղվում է արդյունաբերական խորհրդատվությամբ, հեռանկարային տեխնոլոգիաներիով և թեթև նյութերի մշակմամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ