Մշակույթ
21:53 27/05/2020

Շնորհավոր ծնունդդ, Սելին. Դղյակից դղյակ վեպից թարգմանեց Արամ Ավետիսը

Այսօր ֆրանսիացի մեծանուն գրող՝ մասնագիտությամբ բժիշկ Լուի-Ֆերդինանդ Սելինի ծննդյան օրն է։ Սելինի ծննդյան օրվա կապակցությամբ մեր ժամանակների արձակագիր Արամ Ավետիսը թարգմանել է նրա «Դղյակից դղյակ» վեպից մի հատված (ռուսերենից), որը ներկայացնում ենք ձեզ.

«Ճիշտն ասած, ես մտածում եմ, որ կվերջացնեմ ավելի վատ, քան սկսել էի։ Օ՜, ես վատ չսկսեցի… ես ծնվել եմ, եթե դուք հիշում եք Կուրբվուայում, Սենայի ափին… ես այդ մասին արդեն հազար անգամ խոսել եմ… բազում վայրէջքներից ու վերելքներից հետո ես իրոք մոտեցա կրիտիկական գծին… էդ տարիքնա, կասեք դուք… տարիքնա՜… դե իհարկե… 63 ու միքիչում այդքան էլ հեշտ չէ ազդել իրադարձությունների ընթացքի վրա… գտնել նոր հիվանդներ… ուր էլ խցկվես… ձեզ ոչ ոք չի հիշում… ես բժիշկ եմ… և մեր մեջ ասած, հիվանդները բժշկի մեջ գնահատում են ոչ այնքան գիտելիքը կամ փորձը… այլ առաջին հերթին անհատական հմայքը… իսկ ի՞նչ կլ… րիս հմայք, երբ արդեն 60 անց ես… մումիայի կամ թանգարանի չինական ծաղկամանի համար… հլը մի տեղ կլնի… հնության սիրահար որոշ մոլագարների դա կարող է հետաքրքրել… բայց կանա՞յք… այդ հավերժ պճնված, քսված, օծված քածերի դեպքում… չի անցնի… էտ տեսակ սուբյեկտը կարևոր չէ հիվանդ ես, թե բժիշկ կարող է միայն զզվանք առաջացնել… բայց եթե նա ամբողջովին ոսկու մեջ լինե՞ր… ուրեմն՝ հարց չկա»։

Ոչ պաշտոնական հանդիպում հեղինակի հետ․ նոր նախաձեռնություն գրքասերների համար

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ