Հունիսի սկզբին Ժերար Պիկեն և Շակիրան պաշտոնապես հայտարարեցին իրենց բաժանման մասին՝ 12 տարվա հարաբերություններից հետո։
Պիկեն Շակիրային «փոխարինել» է մատուցողուհու հետ։ Ըստ տարածված լուրերի՝ Պիկեն անգամ ցանկանում էր ընտանիք կազմել նոր սիրելիի հետ և նույնիսկ ծանոթացրել էր նրան երեխաների հետ։ Սակայն իսպանական մամուլը հայտնում է, որ «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպանը դադարեցրել է սիրավեպը՝ Շակիրայի հետ հարաբերությունները փրկելու համար։