fbpx
Կառավարություն

Լրացուցիչ 30 հաստիք՝ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը

Ապրիլի 25-ի Կառավարության նիստում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներայացրեց նախագիծ, համաձայն որի նախատեսվում է քրեակատարողական ծառայությանը տրամադրել լրացուցիչ 30 հաստիք:

Արտակ Զեյնալյանը ընդգծեց, որ սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացաիական բժշկական հաստատություններում ստեղծելու են փոքր բաժանմունքներ, որտեղ բուժվելու են կալանավորված և դատապարտված անձիք և ստանալու են այն բուժօգնությունը, որը հնարավոր չէ իրականացնել դատապարտյալների հիվանդանոցում: Նա հավելեց, որ Երևանում այդպիսի չորս հաստատություն է լինելու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին այս հարցը քննարկվել, հետաձգվել է և հարց է բարձրացվել, թե ինչու՞ է հարյուրավոր թափուր աշխատատեղ ունենալու դեպքում ևս երեսունը ավելացվում:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ ներկայումս ՔԿՀ-ներում կա արտաքին ծառայության համար 13, իսկ ներքին ծառայության համար՝ 85 թափուր աշխատատեղ:

Նախարարը նշեց, որ կա նաև հիսուն բուժաշխատողի թափուր տեղ, սակայն այս հաստիքները ևս պետք է դուրս գան:

«Ունենք երկու տիպի ծառայություն՝ անվտանգության ապահովման և պահպանության, ունենք 61 պահպանության կետ և առնվազն չորսը պետք է ավելանան»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա նաև հայտարարություն է աշխատանք փնտրողների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ