Հասարակություն

Թռիչքուղուն թույլ են տվել մոտենալ միայն Հ1–ի լրագրողին․ մյուսները դժգոհեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ryanair ընկերության Միլան-Երևան առաջին չվերթի լուսաբանման համար թռիչքուղուն մոտենալու հնարավորություն էր տրվել միայն Հանրային հեռուստաընկերության լրագրողին։ Այս առնչությամբ առաջին չվերթը լուսաբանելու համար եկած լրագրողները իրենց դժգոհությունը հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին։

«Նորմա՞լ եք համարում, երբ մի լրատվամիջոցի արտոնություն է տրվում, մյուսները պատուհանից են նկարում»,-հարցրեցին լրագրողները։

Ի պատասխան Ռևազյանն ասաց․«Ես ոչ մի բան նորմալ չեմ համարում, ես ասեցի կենտրոնացեք հիմա ուղևորների վրա, Հայաստանը լավ ներկայացրեք և հետո մենք հասկանանք՝ ինչ է եղել։ Տեղում մենք ոչինչ չենք հասկանա»։

Բանավեճ ծավալվեց Տաթևիկ Ռևազյանի և լրագրողների միջև։

Տեսանյութը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ