Կրթություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել. ԿԳՄՍ փոխնախարար

Այսօր` օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների մուտքը չի արգելվել:

Հայտնենք, որ ավելի վաղ լրագրողներին թույլ չէին տվել մասնակցել նիստին:

Փոխնախարարի խոսքով, դա պայմանավորված է արտակարգ դրության ռեժիմով:

«Երկու տարբերակ է առաջարկվել լրագրողներին՝ տեսախցիկները տեղադրել դահլիճում և ապահովել ուղիղ հեռարձակում, կամ որևէ լրատվամիջոցի միջոցով դա անել ու մյուսներին տրամադրել: Մենք պատասխան ստացանք, որ որևէ առաջարկն ընդունելի չէ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ