fbpx
Իրավական
06:30 06/10/2019

Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան

Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին իր ֆեյսբւքյան գրառման մեջ նշել է արդարդադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակմանը:

«Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, և յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,-նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ այսօր 4 անձինք՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ