fbpx
Հասարակություն

Տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Գիշերվանից մինչև այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ։

Արթուր Պապյանի և Ռուբեն Մուրադյանի հետ քննարկել ենք հարձակման յուրահատկությունները և եկել ենք եզրակացության, որ կա բավականին մեծ հավանականություն, որ DDoS հարձակումը իրականացվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ նմանատիպ մարմնի կողմից, որոնք մի քանի հազար Ադրբեջանի քաղաքացիների ներգրավել են հարձակման մեջ՝ բաժանելով իրենց հատուկ ծրագրային ապահովում, որը տեղադրվում է համակարգչի վրա և ապահովում է հարձակում։

Ինչու ենք եկել նման եզրակացության․

ա․ հարձակվող համակարգիչնեչի մեջ կան հազարավոր ադրբեջանական IP հասցեներով սարքեր

բ․ Ադրբեջանական հաքերային խմբերը չեն հայտնում հարձակման մասին

գ․ Քանակը մասնակցող սարքերի կարող է նշանակել կամ այն, որ ադրբջանական հաքերները կամ հատուկ ծառայությունները վարակել են մեծ քանակի Ադրբեջանի քաղաքացիների կամ քաղաքացիները գիտակցելով են մասնակցում հարձակմանը

դ․ Գիտակցաբար հարձակմանը մասնակցելը նշանակում է մարդկանց տրամադրել հատուկ ծրագիր, բացատրել ինչպես այն տեղադրել և աշխատացնել։ Այս ծավալներով սա հնարավոր կլիներ միայն մեծ ֆլեշմոբի միջոցով – շատ երկներում մենք նման դեպքերի ականատես եղել ենք։ Սակայն Ադրբեջանում նման բան չի նկատվել

ե․ Ինչից մենք եզրակացնում ենք, որ ծրագիրը բաժանվել է ներքին կարգով, պետական մակարդակով; Հնարավոր է պետծառայողներին կամ Ադրբեջանի իշխող կուսակցության անդամների շարքերում։ Օրինակ, դա կարող են լինել բաց կոդով տարածվող LOIC, HOIC տիպի ծրագրեր»:

https://www.facebook.com/samvel/posts/10158480846813781?__cft__[0]=AZXAmYTBzThVr5N185weB6B76RWfC5niOU6q0NIx6o4K9tI16eC4AIAMOgWlF91fDxPMBogxEJtEc6E6zV97m2KAfsiYgjB9f1tRuz3EnI7YMJ47ApS_E1b98ZCi9eSNCTc&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ