fbpx
Աշխարհ
17:00 23/07/2019

Լրտեսների ձերբակալության լուրը կատարյալ սուտ է․ Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կտրականապես հերքել է իրանական կողմի պնդումները, թե Իրանում ամերիկյան լրտեսական ցանց է բացահայտվել:

«Իրանի պնդումները, թե իբր Կենտրոնական հետախուզական վարչության լրտեսներ են ձերբակալվել, կատարյալ սուտ է: Ճշմարտության զրոյական մակարդակ: Կրոնապետական վարչակազմը նոր ստեր ու քարոզչական հնարքներ է տարածում։ Նրանց տնտեսությունը մահացած է և վատթարանում է», – գրել է Միացյալ Նահանգների նախագահը թվիթերյան իր էջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ