Արցախ

08:03-ին Ստեփանակերտում լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը. ԱԻՊԾ

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ, հայտնում են Արցախի ԱԻՊծ-ից։

08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:

Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ