Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան

Հրապարակող՝

Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի. Շիրինյան

Ամենադիտվածներ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել: Փոխանցում է Aysor.am-ը։

«Նա միշտ ինչ-որ անորոշ բաներ է որոնում: Ավելի լավ է Սերժ Սարգսյանին հարցնեք, թե ինչպիսի խոսակցությունն է եղել», -ասաց Շիրինյանը՝ անդրադառնալավ Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ինքը հորդորել է Սերժ Սարգսյանին հանձնել 5 շրջանները, մինչդեռ Սարգսյանը հրաժարվել է:

Ըստ քաղաքագետի՝ այսպիսի հայտարարությունները նպատակ ունեն ճնշում գործադրել Հայաստանի քաղաքական պրոցեսների վրա:

«Ալիևը խոսում է Արցախի հարցի նպաստավոր լուծման մասին, Լուկաշենկոն՝ Սերժ Սարգսյանի չհամաձայնվելու: Նրանք մի ցանկություն ունեն՝ զորք մտցնել Արցախ: Բայց ես խորհուրդ կտայի այդ հայտարարությունները լուրջ չընդունել: Լուկաշենկոն ո՞ւմ շունն է, որ պիտի Արցախի հարցը լուծի, Մինսկի խումբ կա», – ասաց նա:

Քաղաքագետի որակմամբ՝ նման հայտարարությունները հարևան երկրների խառնակչության արդյունք են: Շիրինյանը պնդեց՝ բազմիցս ասել է ու շարունակում է պնդել՝ Արցախի հարց գոյություն չունի, ուստի կարիք չկա այդ հարցն անընդհատ շահարկել, այն պարզապես պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում:

Հիշեցնենք, երեկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն լրագրողներին մանրամասներ էր ներկայացել ՀԱՊԿ գագաթաժողովներից մեկի ժամանակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցի մասին, որտեղ Սարգսյանին առաջարկվել է Ադրբեջանին հանձնել 5 շրջանները, իսկ Բելառուսն ու Ռուսաստանը կոնսոլիդացված դիրքորոշում են որդեգրել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել՝ ապահովելու համար որոշակի երաշխիքներ, մինչդեռ Սարգսյանը հրաժարվել է:

Իր հերթին ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամ է վերսկսել բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ և կառուցողական լուծումներ փնտրել: Ալիևը Թվիթերի իր էջում գրել էր, որ 2019 թվականը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին:

Ամենաթարմ