fbpx
Սպորտ

Լուկա Մոդրիչը արժանացել է Golden Foot մրցանակին

Golden Foot մրցանակը այս անգամ շնորհվել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին: Այս մրցանակը շնորհվում է 29 տարեկանից բարձր այն ֆուտբոլիստներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել ֆուտբոլի զարգացման գործում:

Այս մրցանակի համար Մոդրիչի հետ պայքարում էին նաև Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ուեյն Ռունին («Դի-Սի Յունայթեդ»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Ջորջո Կյելինին («Յուվենտուս») և Ժերար Պիկեն («Բարելոնա»):

Մրցանակն ավելի վաղ վաստակել են Ռոբերտո Բաջոն, Պավել նեդվեդը, Անդրեյ Շևչենկոն, Ալեսանդրո Դել Պիեռոն, Ռոբերտո Կառլոսը, Ռոնալդինյոն, Ֆրանչեսկո Տոտին, Ռայան Գիգզը, Զլատան Իբրահիմովիչը, Դիդյե Դրոգբան, Անդրես Ինյեստան, Սամուել Էտո՛Օն, Ջանլուիջի Բուֆֆոնը, Իկեր Կասիլասն ու Էդինսոն Կավանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ