«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն սառեցրել է Twittter-ի իր օգտահաշիվը։ Ֆուտբոլիստը որոշել է այլևս մտքեր չարտահայտել սոցիալական ցանցերում, սակայն թե ինչի հետ է կապված այս որոշումը՝ չի հաղորդվում։
Նշենք, որ բելգիացին խաղադաշտ դուրս չի եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կայացած «Մալմյոյի» դեմ խաղից հետո (4-0)։ Ֆուտբոլիստն այդ խաղում վնասվածք էր ստացել։
Այս մրցաշրջանում հարձակվողն ԱՊԼ-ի 7 խաղում 3 գոլի հեղինակ է դարձել։