fbpx
Սպորտ

Լուկակուի հասցեին ռասիստական մեկնաբանության համար իտալացի լրագրողը հեռացվել է աշխատանքից

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին ռասիստական դիտողության համար իտալացի մարզական լրագրող Լուչանո Պասսիրանին հեռացվել է աշխատանքից։ Պասսիրանին խիստ քննադատության է արժանացել նաև հասարակության կողմից:

Իտալացի մարզական լրագրողը TopCalcio24 հեռուստաալիքի եթերի ժամանակ ասել է հետևյալը.

«Եթե խաղի ժամանակ նա մեն-մենակ է դուրս գալիս քո դեմ, դու պարզապես անշնչացած կըկնկնես:

Կարող ես փրկվել, եթե 10 բանան ունենաս, որպեսզի տաս նրան՝ ուտելու»:

Հեռուստատեսության տնօրենը լսելով այս խոսքերը անմիջապես դուրս է եկել եթեր ու ներողություն խնդրել իր գործընկերոջ մեկնաբանության համար: Նա նաև հայտարարել է, որ Պասսիրանին հեռացված է աշխատանքից:

Հիշեցնենք, որ Ա Սերիայում իր առաջին խաղի ժամանակ  ևս Լուկակուն ռասիստական վիրավորանքների ենթարկվել է. «Կալյարիի» երկրպագուները սկսել էին նրան ծաղրել կապկական ձայներ արձակելով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ